Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գոհ է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նորամուծություններից։
«Անցած մրցաշրջանում էլ նույնն էր, բայց երբ ամբողջ թիմով չես պաշտպանվում... Հիմա մարզիչը պնդում է, որ բոլորը՝ նունիսկ Կիլիանն ու Արդան, հետ գան գնդակի հետևից, և դա շատ է փոխում խաղը։ Մարզիչն ինձ նաև խնդրում է խաղալ ավելի առաջ, սա է փոխվել անցած տարվա համեմատ։
Այսօր շատ պահեր ստեղծեցինք, բայց երկու գոլերն էլ խփվեցին 11-մետրանոցից։ Այնուամենայնիվ, ավելիին էինք արժանի, քանի որ ստեղծում էինք գոլային պահեր։ Պետք է ավելի խոշոր հաշվով հաղթանակ տոնեինք։
Ընդմիջմանը մարզիչը պահանջեց, որ խաղանք այնպես, ինչպես առաջին կեսում, բայց մրցակիցը սկսեց քիչ ճնշում գործադրել ու փակվեց, իսկ մենք վատ էինք աշխատում գնդակի հետ և հաճախ էինք սխալ փոխանցումներ կատարում։ Մեզ համար ավելի ծանր էր, քան ընդմիջումից առաջ», – ասել է «Ռեալի» դարպասապահը Movistar-ի եթերում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մարսելի» նկատմամբ տարած՝ 2:1 հաշվով հաղթանակից հետո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն