Վինիսիուս Ջունիորը ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ As-ի, նման բան կարող է տեղի ունենալ, եթե բրազիլացու նոր պայմանագրի շուրջ իրավիճակը դրական տեղաշարժ չունենա։
Առաջիկա 2-3 ամիսները վճռորոշ են լինելու Վինիի համար։
Հայտնի է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ու «Արքայական» ակումբն ընդհատել են բանակցությունները ԱԱԱ-ից հետո։ Վերջին հանդիպման ժամանակ ֆուտբոլիստն էականորեն նվազեցրել է նոր պայմանագրով ակնկալվող աշխատավարձի չափը, սակայն դա չի նպաստել նրան, որ բանակցությունները փակուղի չմտնեն։
Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։
Los Merengues, Realmadrid.am