Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Նա մնում է «Ռեալում»
29.08.2025
2038 0

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» օգոստոսի 30–ին՝ Երևանի ժամանակով 23։30–ին տանն ուժերը կչափի «Մալյորկայի» հետ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը.

«Վաղը մենք ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել։ Մենք ցանկանում ենք լավ նոտայով գնալ միջազգային դադարի»։

«ՉԼ–ի ընդհանուր փուլի վիճակահանությու՞նը, մեզ լուրջ մրցակիցներ են սպասվում, սակայն դա միայն հավելյալ մոտիվացիա է։ «Կայրաթի» դեմ մրցավեճը յուրահատուկ է լինելու մեզ համար։ Տեսնենք՝ ինչպես կարող ենք իրավիճակից գլուխ հանել»։

«Ես խոսել եմ Սեբալյոսի հետ նախորդ շաբաթ և այդ զրույցից հետո որոշում է կայացվել, որ նա մնալու է «Ռեալում»։ Բոլոր մանրամասները ձեզ կներկայացնի Դանին, այլ ոչ թե ես»։

«Շատ գոհ եմ Վալվերդեի խաղից։ Նա առաջատարի հատկություններ ունի և դա կարևոր է։ Հենց ամենասկզբից էլ հրաշալի հարաբերություններ ունեցա նրա  հետ»։

«Ռասիստական վիրավորանքներ Վինիսիուսի նկատմա՞մբ, մենք հույս ունենք, որ բոլոր ստադիոններում կտիրի մրցակցության մթնոլորտը և այլ միջադեպեր չեն արձանագրվի։

Ռասիստական միջադեպերի դեպքում համապատասխան օրգանները կխառնվեն, իսկ մենք կգործենք խաղադաշտում։ Ցանկացած պարագայում, մենք հույս ունենք, որ այդ խնդիրը լուծելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն»։

«Ես շատ գոհ եմ նաև Վինիսիուսից։ Ցանկանում եմ, որ նա հրաշալի մրցաշրջան անցկացնի։ Նա նույնպես առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար»։

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ է Կամավինգան վերադառնալու շարք։ Նա մեզ շատ կօգնի, քանի որ հրաշալի ֆուտբոլիստ է։ Նա հրաշալի է տեղավորվում մեր խաղային սխեմայում։ Նրա ակումբակիցները շատ են սիրում նրան»։

«Հաուսենի ներկայությունը խաղադաշտում մեզ շատ կարևոր առավելություններ է տալիս։ Նա շատ կարևոր տրանսֆեր էր»։

«Լավագույն դիրքը Ռոդրիգոյի համա՞ր, «Օվիեդոյի» դեմ խաղում նա լավ դրսևորեց իրեն հարձակման ձախից, սակայն նա կարող է հանդես գալ նաև այլ դիրքերում։ Նախորդ մրցաշրջանում նա ելույթ է ունեցել աջ եզրում»։

«Հուսով եմ՝ Իսպանիայի հավաքականի հայտացուցակում ավելի շատ «Ռեալի» ֆուտբոլիստներ կլինեն։ Ուրախ եմ, որ Կարվախալը վերադարձել է ազգային թիմի կազմ»։

«Հնարավոր է՝ մեր թիմի կազմն ամբողջական է, սակայն ես չեմ ցանկանում պնդել»։



Ամենակարդացված