• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խամեսը պատմել է՝ ինչպես է ընտրություն կատարել «Ռեալի» օգտին՝ մերժելով ՊՍԺ-ին ու «Սիթիին»

Հոդվածներ

Խամեսը պատմել է՝ ինչպես է ընտրություն կատարել «Ռեալի» օգտին՝ մերժելով ՊՍԺ-ին ու «Սիթիին»
06.12.2023
1077 0

Խամես Ռոդրիգեսը պատմել է «Ռեալ» տեղափոխության մասին:

«ՊՍԺ-ն ու «Սիթին» նույնպես ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ ու ավելի լավ առաջարկ էին կատարել, սակայն Ֆլորենտինո Պերեսը զանգեց ու ասաց՝ փառք եմ ուզում, թե փող: Պատասխանեցի՝ փառք: Նա ասաց՝ դե ինչ, ամեն ինչ որոշված է»,- պատմել է Խամեսը Marca-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ կոլումբիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2014-2020 թվականներին՝ անցկացրած 125 խաղում դառնալով 37 գոլի և 42 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված