• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Էսպանյոլի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Էսպանյոլի» դեմ հաղթական խաղը
21.09.2025
135 0

Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

Կարվախալ. «Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրինք, թեև մի փոքր տանջվեցինք պաշտպանությունում։ «Էսպանյոլը» Պրիմերայի 4 տուրերից հետո վաստակել է 12 հնարավոր միավորից 10-ը․ սա շատ կազմակերպված և լուրջ մրցակից է։

Մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, և յուրաքանչյուր խաղի հետ ավելի լավ ենք հասկանում Ալոնսոյի փիլիսոփայությունը։

Ուզում եմ ներողություն խնդրել «Մարսելի» դեմ խաղում ստացածս կարմիր քարտի համար․ այդ արարքը լիովին անհարիր էր։ Դա ինձ բնորոշ չէ»։

Միլիտաո. «Ես խփեցի հիանալի գոլ։ Այն հեշտ է թվում իրագործման հարցում, բայց իրականում այդպես չէ։ Շարունակում եմ ամեն օր ծանր աշխատանք կատարել, որպեսզի վերադառնամ լավագույն մարզավիճակիս։ Ինձ շատ լավ եմ զգում։

Մենք առաջընթաց ենք գրանցում յուրաքանչյուր խաղում Ալոնսոյի ղեկավարության ներքո, ավելի լավ ենք կատարում նրա պահանջները։ Իսկ այսօրվա հաղթանակը կարևոր է մեր հետագա զարգացման համար»։

Ասենսիո. «Իմ գործերը լավ են ընթանում։ «Ռեալի» հիմնական թիմի անդամ լինելը լավագույն բանն է, որ կարող է պատահել։ Միշտ պետք է մտածել քո թիմի մասին»։


Ամենակարդացված