• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալը» մոտ է Դավիդ Ալաբայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն

Հոդվածներ

Marca. «Ռեալը» մոտ է Դավիդ Ալաբայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն
22.12.2020
1972 0

Marca-ի փոխանցմամբ Դավիդ Ալաբան մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն։ 

Մրցաշրջանի ավարտին ունիվերսալ պաշտպանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։ 

Չնայած նրան, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը» և «ՊՍԺ»-ն, նշվում է, որ «Ռեալը» ֆավորիտ է համարվում։ 

«Ռեալի» ունեցած մեծ առավելություններից մեկն այն է, որ Ֆլորենտինո Պերեսը շատ լավ հարաբերություններ ունի «Բավարիայի» ղեկավարության հետ։ 

Նշվում է, որ «Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես Սերխիո Ռամոսին փոխարինող, քանի որ Էդեր Միլիտաոն չարդարացրեց սպասելիքները։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված