• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պլանավորում է մարզաբազաներից մեկը անվանել Պերեսի անունով

Հոդվածներ

«Ռեալը» պլանավորում է մարզաբազաներից մեկը անվանել Պերեսի անունով
28.10.2023
930 0

Նոյեմբերի 11-ին կայանալու է «Ռեալի» ասամբլիայի հերթական նիստը։ Marca-ի փոխանցմամբ, այդ օրը գլխավոր հարցերից մեկը լինելու է թիմի մարզաբազաներից մեկի՝ «Վալդեբեբասի» հնարավոր անվանափոխությունը։ Քվեարկության է դրվելու այն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անունով կոչելը։

Մոտ 1000 սոսյոներ արդեն տևական ժամանակ է, ինչ ծրագրում են նման բան իրագործել, սակայն նախորդ նիստերի ժամանակ Պերեսը կտրականապես դեմ է եղել այդ մտքին։ Այս անգամ կարծես թե մեծամասնությանը հաջողվել է փոխել նախագահի կարծիքը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված