Հոդվածներ

Վինիսիուսը իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում
20.12.2021
1866 0

«Կադիսի» դեմ կայացած հանդիպումը հոբելյանական էր Վինիսիուսի համար։ Նա անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Լա Լիգայում «Ռեալի» կազմում։ Այս ցուցանիշին բրազիլացին հասել է «Ռեալի» կամզում անցկացրած 4 մրցաշրջանների արդյունքում, և այդ խաղերից 64-ում նա հաղթանակած է հեռացել խաղադաշտից՝ խփելով 18 գոլ։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը արդեն իսկ դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչը լավագույն ցուցանիշն էր իր համար «Ռեալի» կազմում անցկացրած այս 4 մրցաշրջանների ընթացքում։ Նա նաև մասնակցել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» բոլոր 18 հանդիպումներին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված