Հոդվածներ

Կրոսը նշել է, թե ինչ խորհուրդ է տվել Բելինգեմին «Կլասիոյից» առաջ
28.10.2023
2078 0

Այսօր կայանալիք «Կլասիկոն» շատերի համար լինելու է առաջին պաշտոնականը։ Նրանց թվում է նաև Ջուդ Բելինգեմը։ 

«Արքայական» ակումբի կազմում իհարկե կան փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր խորհուրդներ են տվել երիտասարդ անգլիացուն հանդիպումից առաջ։

Թոնի Կրոսը խաղից առաջ տված հարցազրույցի ընացքում նշել է, թե ինչ խորհուրդ է տվել Բելինգեմին։ 

«Ես խորհուրդ եմ տվել Ջուդին ուղղակի վայելել «Կլասիկոն»։ Եթե նա խաղից հաճույք ստանա, ապա նաև լավ հանդիպում կանցկացնի։ Ճիշտ ժամանակն է մրցաշրջանում առաջին «Կլասիկոյում» հաղթանակի հասնելու համար։ Դա մեզ շատ կօգնի». նշել է գերմանացի կիսապաշտպանը։

Կրոսի համար առաջիկա «Կլասիկոն» 25-րդն է  լինելու։ Այդ խաղերից 11-ում «Ռեալը» հաղթել է, 11-ում պարտվել և 3 անգամ գրանցվել է ոչ ոքի արդյունք։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված