Հոդվածներ

Մբապեն համոզում է Կոնատեին տեղափոխվել «Ռեալ»
08.09.2025
189 0

Հաջորդ ամռանը «Լիվերպուլի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, դեռևս այս ամռանը «Ռեալը» փորձել է թիմ հրավիրել Կոնատեին, սակայն անգլիական ակումբում ամեն բան արել են, որպեսզի դա տեղի չունենա։ Նրանք, կարծես թե, չեն ցանկանում տեղի ունենա այն, ինչ եղավ Ալեքսանդր Արնոլդի պարագայում։

Ամեն դեպքում Կոնատեն այժմ միացել է Ֆրանսիայի ազգային հավաքականին, որտեղ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճնշում է գործադրում նրա վրա, որպեսզի վերջինս միանա իր թիմին։ Այս մասին Կոնատեն անձամբ է հայտնել Telefoot-ի եթերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված