Հոդվածներ

Ռոդրիգոն դարձավ ՉԼ-ում «Ռեալի» 5-րդ լավագույն ռմբարկուն
25.10.2023
2143 0

ՉԼճի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում կայացած «Բրագայի» դեմ խաղի 16-րդ րոպեին Ռոդրիգո Գոեսը աչքի ընկավ խփած գոլով։ 

Այդպիսով նա խփեց ՉԼ-ում իր 16-րդ գոլը և դարձավ խաղարկությունում «Արքայական» ակումբի 5-րդ լավագույն ռմբարկուն՝ հավասարվելով Վինիսիուսին և Ռոբերտո Կարլոսին։ 

Այս ֆուտբոլիստները համարվում են ՉԼ-ում «Ռեալի» կազմում հանդես եկած ամենաարդյունավետ բրազիլացիները։

Ռոդրիգոն այս ցուցանիշին հասել է 42 խաղերի արդյունքում, իսկ ահա Կարլոսին և Վինիսիուսին ավելի շատ հանդիպումներ են անհրաժեշտ եղել նման ցուցանիշ գրանցելու համար։ Կարլոսը նույնքան գոլ խփել է  107, իսկ Վինիսիուսը 47 հանդիպումներում։ 

Այս ցուցակը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն (105)։ Նրան հաջորդում են Կարիմ Բենզեման (78), Ռաուլը (66) և Ֆերնանդո Մորիենտեսը (17)։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված