Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Մենք լավ հանդիպում անցկացրինք»
05.11.2025
232 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լիվերպուլին» և պարտվեց 0։1 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Պարտվել կարելի է տարբեր կերպ։ Այսօրվա պարտությունը տարբերվում է մադրիդյան դերբիում կրած պարտությունից։ Մենք հավասար հանդիպում անցկացրինք «Լիվերպուլի» դեմ և լավ արդյունք գրանցեցինք։

Վատ սկսեցինք խաղը, սակայն առաջին կեսից հետո շտկեցինք այն։ Մենք լավ էինք պայքարում, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարզապես կրեատիվության պակաս կար գրոհի եզրափակիչ հատվածում։ Ոչնչում չեմ մեղադրում թիմին և չեմ կարծում, թե «Լիվերպուլը» գերազանցեց մեզ։ Մենք պարտվեցինք մանր դետալների պատճառով»։

«Ինչու էի նույն կազմը հանել, ինչ «Էլ Կլասիկոյու՞մ», դա աշխատեց ինչպես «Բարսելոնայի» դեմ խաղում, այնպես էլ այսօրվա խաղում։ Իհարկե, բաներ կան, որ պետք է շտկենք, օրինակ անտեղի խախտումները, որի պատճառով էլ պարտվեցինք։

Բացի այդ, մենք լավ տեսք չունեինք մեկը մեկի դեմ պայքարում, մենապայքարներում։ Պետք է նաև սովորենք հաղթահարել բարձր պրեսինգը»։

«Մենք թոփ և ունիվերսալ ֆուտբոլիստներ ունենք պահեստայինների նստարանին, այդ պատճառով էլ փոխարինումներ ենք անում։ Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք և ամեն ինչ կախված է հանդիպման կոնտեքստից»։

«Այսօր Վալվերդեն մկանային անհարմարություն ուներ»։

«Էնֆիլդում» տիրում էր լարված մթնոլորտ, այդ պատճառով էլ մենք Տրենտին դուրս բերեցինք խաղադաշտ, քանի որ մեզ պետք էր նրա լավագույն որակները»։


Ամենակարդացված