Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Մենք պետք է անմիջապես վերահսկենք խաղի ընթացքը»
04.11.2025
318 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Լիվերպուլին» (05.11.2025, 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Ռեալի» ու «Լիվերպուլի» դեմ խաղերը եվրոպական «էլ Կլասիկո» են։ Երկրպագուները սիրում են նայել այդ դիմակայությունները։ Ես ուրախ եմ «Էնֆիլդ» վերադարձի կապակցությամբ, քանի որ երկրպագուները շատ են ինձ աջակցել այս ակումբում հանդես գալու ժամանակաշրջանում»։

«Ով է մեր հաստիքային 11–մետրանոց իրացնողը՞, մենք արդեն որոշում կայացրել ենք՝ Մբապեն, սակայն ֆուտբոլիստները կարող են ինքնուրույն որոշում կայացնել խաղադաշտում»։

«Տրենտը պատրաստ է վաղվա հանդիպմանը, նա չի մասնակցել «Վալենսիայի» դեմ մրցավեճին, սակայն հիմա պատրաստ է։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է և փայլուն անհատական որակներ ունի։ Տրենտը մեզ շատ է պետք և մենք պետք է օգնենք նրան»։

«Ես շատ բան եմ սովորել Բենիտեսից, երբ խաղում էի «Լիվերպուլում»։ Ես իմացա էլիտար ֆուտբոլի, հանդիպումներին պատրաստվելու, մարտավարական մտքերի մասին։ Շնորհիվ այդ ժամանակաշրջանի ես հիմա գտնվում եմ այն կարգավիճակում, որտեղ հիմա կամ»։

«Ընթացիկ մրցաշրջանում մենք ընդամենը 1 գոլ են խփել ստանդարտի՞ց, մենք աշխատում ենք դա բարելավվելու ուղղությամբ»։

«Ինչու հիմա «Լիվերպուլն» իր լավագույն խաղը չի ցուցադրու՞մ, նախորդ մրցաշրջանում նույնը ասում էին ՊՍԺ–ի մասին, սակայն տեսեք՝ ինչ մարզավիճակ հավաքեցին նրանք մրցաշրջանի վերջում»։


Ամենակարդացված