Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լիվերպուլին» և պարտվեց 0։1 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» 2009 թվականից ի վեր առաջին գամ 2 անընդմեջ խաղում պարտվեց «Լիվերպուլին»։
«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում երեք անընդմեջ խաղում պարտվեց ԱՊԼ–ն ներկայացնող թիմի՝ 1 անգամ «Լիվերպուլին», երկու անգամ՝ «Արսենալին»։
«Ռեալ Մադրիդն» առաջին անգամ պարտվեց Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։
«Ռեալ Մադրիդն» առաջին անգամ գոլ չխփեց ընթացիկ մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդի» xG–ն (սպասվող գոլերը) ընդամենը 0․45 էր «Լիվերպուլի» դեմ խաղում՝ վատագույն ցուցանիշը 2024 թվականի հոկտեմբերից ի վեր։
Բելինգեմն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (22 տարեկան, 128 օրական) որը Չեմպիոնների լիգայում մասնակցում է 50 հանդիպման։ Ավելի վաղ այս ռեկորդը պատկանում էր Իկեր Կասիլյասին (22 տարեկան, 155 օրական)։
Հայերեն