Հոդվածներ

Հաուսեն․ «Դա ընդամենը մանրուք էր»
04.11.2025
284 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Լիվերպուլին» (05.11.2025, 00:00):

«Արքայական ակումբի» պաշտպան Դին Հաուսենի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մենք շատ մոտիվացված ենք, ծրագրում ենք որքան հնաարվոր է լավ ցույց տալ մեր հնարավորությունները և 3 միավոր վաստակել»։

«Ես միշտ երազել եմ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու մասին, այդ պատճառով էլ Լիվերպուլի փոխարեն ուղևորվեցի Մադրիդ»։

«Իտալիայում ես սովորեցի լավ պաշտպանվել և իրոք շատ բան եմ սովորել այնտեղ ու շնորհակալ եմ «Յուվենտուսին» և «Ռոմային»։ Չնայած այդ ակումբներն իրենք են որոշել բաժանվել ինձանից, ես երախտապարտ եմ նրանց։ Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Իտալիայում»։

«Միլիտաոն հրաշալի և շատ բազմակողմանի զարգացած կենտրոնական պաշտպան է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք հրաշալի կենտրոնական պաշտպանների զույգ կազմել։ Մենք հրաշալի ենք հասկանում իրար»։

«Վինիսիուսի դժգոհությունը փոխարինվելի՞ս, անկեղծ ասած երբեմն մամուլը չափազանցնում է այն դեպքում, երբ խոսքը մանրուքի մասին էր։ Վինիսիուսը ներողություն է խնդրել և դա ամենակարևորն է։ Ֆուտբոլում լինում են նման բաներ»։


Ամենակարդացված