Հոդվածներ

Ռոբինյոն դարձել է բանտային թիմի մարզիչ
05.09.2025
779 0

Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոն, որը ներկայումս ազատազրկված է, դարձել է իր հայրենիքի բանտում գործող «Բռնաբարողներ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։

Թիմը մասնակցում է Սան Պաուլուում անցկացվող մրցաշարին, որը կազմակերպվում է դատապարտվածների համար։

2024 թ․ մարտի 21-ին Ռոբինյոն ձերբակալվել էր Սանտոս քաղաքում՝ իր տանը, և ուղարկվել բանտ Բրազիլիայի և Իտալիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, համաձայն որի՝ նա պետք է պատիժը կրի հայրենիքում։ Ֆուտբոլիստը դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման 2013 թվականին Իտալիայի գիշերային ակումբում կատարված խմբակային բռնաբարության համար։ Ռոբինյոն ազատության կարող է դուրս գալ միայն 2033 թվականին, երբ գրեթե 50 տարեկան կլինի։

Բրազիլիայի ազգային թիմում նա հանդես է եկել 2003–2017 թթ․։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված