Հոդվածներ

«Բարսելոնան» կխաղա «Ռեալի» դեմ հատուկ մարզաշապիկով (լուսանկար)
19.10.2023
1724 0

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է առաջիկա «էլ Կլասիկոյում» այն հատուկ մարզաշապիկը, որով հանդես կգա:

«Կապտանռնագույնները» Լա լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Ռեալի» դեմ խաղում կմրցեն հանրահայտ Rolling Stones երաժշտական խմբի լոգոյով, որը 18 տարվա դադարից հետո առաջին ալբոմն է թողարկելու հոկտեմբերի 20-ին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նման փոփոխությունը պայմանավորված է Spotify սթրիմինգային ծառայության հետ համագործակցությամբ:

Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:15-ին:


Ամենակարդացված