• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բելինգեմը կարող է հեշտությամբ 15 գոլ խփել մրցաշրջանում»

Հոդվածներ

Անչելոտի. «Բելինգեմը կարող է հեշտությամբ 15 գոլ խփել մրցաշրջանում»
03.09.2023
1587 0

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Դժվար հանդիպում էր, քանի որ «Խետաֆեն» շատ լավ էր պաշտպանվում և ամեն ինչ դժվարացավ, երբ մենք գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում հանդիպման ընթացքը փոխվեց և մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ վերահսկում էինք խաղի ընթացքը և շատ պահեր ստեղծեցինք»:

«Ֆրանի փոխարինումն ընդմիջմա՞նը, այսօր նա իր նորամուտը նշեց «Բեռնաբեուում», ամեն ինչ նորմալ է: Ֆուտբոլիստները, որոնք դուրս եկան փոխարինման, ավելի շատ որակ հաղորդեցին խաղին, հնարավորություններ ստեղծեցին և սրություն մտցրին մրցակցի դարպասի մոտ: Մենք ցանկանում էինք Ալաբայից ավելի շատ փոխանցումներ ստանալ եզրից և ավելի շատ ճշգրիտ փոխանցումներ Կրոսից՝ կենտրոնում»:

«Որակի առումով Բելինգեմը չի զարմացնում, սա նրա խաղամարդակն է, բայց նրա արդյունավետությունը զարմացնում է: Ջուդը մեծ պրոֆեսիոնալ է, շատ լավ է հարմարվել կոլեկտիվին և արդեն հասցրել է մեր թիմի մյուս երիտասարդների հետ մեկնել հանգստանալու, ինչը ինձ շատ է դուր գալիս:

Բելինգեմը կարող է հեշտությամբ 15 գոլ խփել մրցաշրջանում: Նա շատ լավ է շարժվում և այդ պատճառով էլ այդքան շատ գոլեր է խփում: Ջուդը շատ արագ է սովորում, պետք չէ, որ ինչ-որ բան մի քանի անգամ կրկնես:  Մենք նրան «Բորուսիայում» խաղից հատվածներ ենք ցույց տվել, որ հասկանա՝ մեզ դուր է գալիս և նա նույնը պետք է անի այստեղ»:

«Կրոսը և Մոդրիչը, անկասկած, լավագույնն են: Թիմում փոփոխությունները ազդել են նրանց վրա մրցաշրջանի սկզբում, բայց նրանք շարունակում են շատ կարևոր լինել: Նրանք կարևոր են նրա համար, որ այս երիտասարդ կազմը աճ գրանցի: Կրոսն ունի որակներ, որը նրան թույլ է տալիս ուժեղացնել յուրաքանչյուր խաղ՝ նա շատ լավ է կարդում տեղի ունեցողը, փորձ ունի, իսկ նրա որակյալ փոխանցումից ոչ ոք չունի»:

«Մենք շատ լավ ենք սկսել մրցաշրջանը և դրանում էր կայանում մեր ծրագիրը: Չնայած նոր սխեմային, հիմնական կազմի ֆուտբոլիստների վնասվածքներին, թիմը հիանալի տեսք ունի և ես գոհ եմ»:

«Բեռնաբեուում» մթնոլորտը տպավորիչ էր: Դուք իրոք զգում եք երկրպագուներին և դա շատ կարևոր հանգամանք է լինելու ամբողջ մրցաշրջանի ընթացքում»:

«11-մետրանոցը պետք է իրացներ Խոսելուն: Եթե նա խաղադաշտում չլիներ, ապա՝ Մոդրիչը: Երբ այսօր 11-մետրանոց նշանակեցին, գնդակը վերցրեց Լուկան, բայց դա ծուղակ էր մրցակցի համար, որպեսզի նրանք չկարողանային պատրաստվել Խոսելուի հարվածին»:

«Կարվախալը միշտ օգուտ է տվել, բայց այսօր նա իրոք ցույց է տալիս իր լավագույն մարզավիճակը: Այս պահին նա աշխարհի լավագույն պաշտպանն է»:


Ամենակարդացված