Հոդվածներ

Անչելոտին գտել է Վինիսիուսին և Կամավինգային փոխարինողներին
21.11.2023
3003 0

El Chiringuito-ի փոխանցմամբ, Վինիսիուսի և Կամավինգայի բացակայության ընթացքում Կարլո Անչելոտին կդիմի «Կաստիլիայի» ֆուտբոլիստներ Նիկո Պասի և Մարիո Մարտինի օգնությանը։ 

Վինին և Կամավինգան խաղադաշտ դուրս չեն գա մինչ 2024 թվականի փետրվարը, իսկ «Սերուցքայինները» պատրաստ չեն ձմռանը նոր տրանսֆերներ իրականացնել։ 

Նախքան վնասվածքը, Վինիսիուսը միջինում մեկ խաղում մեկ գոլ է խփել, իսկ Կամավինգայի դերը կիսապաշտպանությունում զգալիորեն աճել էր։ 

Այս պարագայում Կարլո Անչելոտին ստիպված է նրանց փոխարինողներ փնտրել։ Նիկո Պասի հետ մեծ հույսեր են կապում, սակայն երիտասարդ ֆուտբոլիստի համար շատ բարդ է լինելու նման իրավիճակում իր վրա այդքան մեծ պատասխանատվություն վերցնելը։ 

Այս մրցաշրջանում Պասը հիմնական թիմի կազմում երկու անգամ հնարավորություն ունեցել է խաղադաշտ դուրս գալու, իսկ Մարիո Մարտինը դեռևս իր շանսը չի ստացել, բայց «Կաստիլիայի» կազմում երիտասարդ հենակետայինի ելույթների մասին գովեստի խոսքեր այս ընթացքում շատ են հնչել։ 

Միջազգային դադարից հետո «Ռեալն» իր առաջին հանդիպումը կանցկացնի առաջիկա կիրակի օրը։ «Սերուցքայինները» Լա Լիգայի շրջանակում ուժերն են չափելու «Կադիսի» հետ։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված