• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» շնորհավորել է Նադալին՝ «Ռոլան Գարոսը» հաղթելու կապակցությամբ

Հոդվածներ

«Ռեալը» շնորհավորել է Նադալին՝ «Ռոլան Գարոսը» հաղթելու կապակցությամբ
06.06.2022
1633 0

Երեկ Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսի» եզրափակչում հաղթեց Կասպեր Ռուդին և 14-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող։ Դա Նադալի՝ «Մեծ սաղավարտի» 22-րդ տիտղոսն էր։

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է թենիսիտին հաղթանակի կապակցությամբ։ 

«Շնորհավորում ենք այս պատմական հաղթանակի համար։ Մեծագույն մադրիդիստ և պատմության լավագույն թենիսիստ։ Դա մեծ պատիվ է։ 

Շնորհավորում ենք «Մեծ սաղավարտի» 22-րդ և «Ռոլան» գարոսի 14-րդ տիտղոսի համար». նշված է «Արքայական» ակումբի հայտարարությունում։

Նադալը «Ռեալի» մեծ երկրպագու է, և վերջինս ներկա էր նաև «Լիվերպուլի» դեմ կայացած եզրափակչին, որտեղ «Ռեալը» 14-րդ անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը։ 

Նադալին շնորհավորել են նաև իսպանական այլ ակումբներ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված