Հոդվածներ

ԻՖՖ-ն մեղմել է «Վալենսիայի» պատիժը
27.05.2023
2444 0

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղմել է «Վալենսիայի» պատիժը՝ «Մեստալյա» մարզադաշտը 5-ի փոխարեն փակելով 3 խաղով:

Իսպանական ակումբը նախապես պետք է վճարեր 45000 եվրո տուգանք, սակայն գումարի չափը նվազեցվել է՝ դառնալով 27000: 

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության խաղում «Վալենսիայի» երկրպագուները ռասիստական վիրավորանքներ էին հասցրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսին:

Ֆուտբոլային աշխարհն իր առաջկցությունն էր հայտնել բրազիլացուն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված