Հոդվածներ

Կուբոն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի
09.08.2021
2058 0

«Ռեալը» ձգտում է կրճատել կազմը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

«Մալյորկան» ու «Ռեալ Սոսյեդադը» լրջորեն հետաքրքրված են Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով, ով իրեն հիանալի դրսևորեց Օլիմպիական խաղերում:

Հատկանշական է, որ 2019/20 մրցաշրջանում ճապոնացին հաջողությամբ հանդես է եկել երկու թիմերում էլ:

Նշվում է, որ «Ռեալն», ամենայն հավանականությամբ, ընտրություն կկատարի բասկյան ակումբի օգտին՝ հաշվի առնելով Մարտին Էդեգորի փորձը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված