• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հիերոն Ռամոսի մասին. «Չնայած տարիքին, նա շարունակում է պահպանել իր որակները»

Հոդվածներ

Հիերոն Ռամոսի մասին. «Չնայած տարիքին, նա շարունակում է պահպանել իր որակները»
18.02.2021
1794 0

 տարեկThe New Arab-ի հետ զրույցի ընթացքում Ֆերնանդո Հիերոն խոսել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին։ 

«Կցանկանայի, որ Սերխիոն մնար և ավարտեր կարիերան «Ռեալում»։ Այս իրավիճակում մենք պետք է շատ հանգամանքներ հաշվի առնենք։ Առաջին հերթին պետք չէ մոռանալ, թե ինչ կարգի ֆուտբոլիստ է Ռամոսը։

Երբ դու նոր պայմանագիր ես առաջարկում ֆուտբոլիստին, չպետք է մոռանաս, որ նա թիմին միացել է 19 տարեկանում և այժմ հանդիսանում է թիմի ավագը, սիրտն ու ոգին։

Չնայած այն բանին, որ Ռամոսը արդեն 34 տարեկան է, նա չի կորցրել իր որակները։ Նա պրոֆեսիոնալ է և հենց այդկերպ էլ մոտենում է իր աշխատանքին։ Կարծում եմ, որ Սերխիոն հիմա ավելի լավն է, քան երբևէ, և ակումբը դա պետք է հաշվի առնի։ Եթե ես լինեի որոշում կայացնողը, ապա ամեն ինչ կանեի, որ Ռամոսը կարիերան ավարտեր «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված