Հոդվածներ

Կուրտուան Լա Լիգայում իր 100-րդ հաղթանակը տարավ «Ռեալի» կազմում
19.02.2023
962 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։

Տիբո Կուրտուայի համար այդ հաղթանակը 100-րդն էր «Ռեալի» կազմում Լա Լիգայում։ Դա նաև նրա Լա Լիգայում անցկացրած 151-րդ հանդիպումն էր «Արքայական» ակումբի կազմում։ Այս արդյունքին նա հասել է «Ռեալում» իր 5-րդ մրցաշրջանում։  

2019/20 մրցաշրջանում բելգիացի դարպասապահը արժանացել է նաև Զամորայի անվան մրցանակին։ Մինչ այս նա 6 տիտղոս է նվաճել «Սերուցքայինների» կազմում՝ այդ թվում նաև ՉԼ-ի գավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված