Մունիր Նասրաուին՝ կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի հայրը, արձագանքել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուների քննադատությանը՝ ուղղված իր որդուն։
«Լամինը ներկայացնում է ոչ միայն «Բարսան», այլև երկրի ազգային հավաքականը։ Պետք է գովել մի պատանու, որն այսքան փոքր տարիքում արդեն 100 խաղ է անցկացրել «Բլաուգրանայի» կազմում։ Ինձ դուր չի գալիս, երբ նրա մասին վատ են խոսում։ Պետք չէ նրան քննադատել։ «Բարսայի» երկրպագուներն, ի վերջո, չեն վիրավորում «Ռեալի» երիտասարդ տաղանդներին», – Նասրաուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Յամալը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 15 գոլ և կատարելով 24 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am