Հոդվածներ

Անչելոտին ռեկորդային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից
30.04.2025
556 0

Սաուդյան Արաբիայից անանուն ֆուտբոլային ակումբ մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին առաջարկել է հսկայական պայմանագիր՝ 50 միլիոն եվրո արժողությամբ։ Այդ մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տվյալներով՝ իտալացի մասնագետը պատրաստ է ընդունել այդ առաջարկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական» ակումբի մարզիչը մերժել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը, չնայած նրան, որ Բրազիլիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիան (CBF) և Անչելոտին շատ մոտ էին բանակցությունների ավարտին։

Մամուլում նաև նշվել է, որ այդ ռեկորդային առաջարկն արած ակումբը եղել է Էր-Ռիադի «Ալ-Հիլալը»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված