Հոդվածներ

Անչելոտին հիացած է Ալվարո Ռոդրիգեսի ելույթով
19.02.2023
2370 0

Կարլո Անչելոտին «Օսասունայի» դեմ խաղից հետո խոսել է երիտասարդ Ալվարո Ռոդրիգեսի մասին։

«Ալվարոն բարձր որակի ֆուտբոլիստ է։ Նա բարձրահասակ է, լավ է կառավարում գնդակը և հիանալի է խաղում երկրորդ հարկում։ Նա կարող է շատ օգնել մեզ՝ ինչպես դա տեղի ունեցավ այսօր։

Բարդ է նման երիտասարդ տարիքում հայտնվել «Ռեալի» կազմում։ Այսօր նա փոխեց իրավիճակն ընդամենը 10 րոպեում։ 

Մենք պետք է զրուցենք Ռաուլի հետ նրան հիմնական թիմ բերելու համար։ Ալվարոն կարող է օգնել մեզ մրցաշրջանի մնացած հատվածում». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ երիտասարդ ուրուգվայցին «Օսասունայի» դեմ խաղի վերջնամասում դուրս եկավ խաղադաշտ և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նա ևս մեկ գոլային փոխանցմում կատարեց, սակայն մրցավարները չեղարկեցին Վինսիուսի գոլը։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված