Հոդվածներ

Հայտնի է «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մրցավարը
06.05.2025
252 0

Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսը կսպասարկի «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը Լա Լիգայի 35-րդ տուրում։

Խաղը տեղի կունենա մայիսի 11-ին կատալոնական ակումբի մարզադաշտում։ Ինչպես հայտնում է Relevo-ն, VAR համակարգի պատասխանատուն կլինի Խուան Մարտինես Մունուերան։

Սա կլինի Էռնանդես Էռնանդեսի հինգերորդ «Էլ կլասիկոն»՝ բոլորն էլ անցկացվել են Լա Լիգայի շրջանակում։ Վերջին անգամ նա դատել է «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը 2019 թվականի դեկտեմբերին, որն ավարտվել է 0-0 հաշվով «Կամպ Նոուում»։

2015/16 մրցաշրջանում հաղթել է «Ռեալը»՝ 2-1 հաշվով, մեկ տարի անց ուժեղ‌ էր «Բարսելոնան»՝ 3-2։ 2017/18 մրցաշրջանում խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2։

Վերջին անգամ Էռնանդես Էռնանդեսն աշխատել է Ֆլիկի թիմի խաղի ժամանակ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպման ընթացքում՝ «Ատլետիկոյի» դեմ (4-4)։

Մի քանի օր անց՝ մարտի 1-ին, նա դատել է «Ռեալի» և «Բետիսի» հանդիպումը, որն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ՝ 1-2 հաշվով, իսկ Վինիսիուսը դժգոհություն է հայտնել մրցավարի աշխատանքից։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված