Պեդրերոլ (El Chiringuito-ի հաղորդավար). «Թե՛ Խաբի Ալոնսոն, թե՛ Կլոպը պատրաստ են գլխավորել «Ռեալ Մադրիդը»։
Սակայն Պերեսը դեռ չի խոսել ոչ իսպանացու, ոչ էլ գերմանացու հետ։ Այո՛, կողմերի գործակալներն ու ներկայացուցիչները կապ են պահպանում, սակայն «սերուցքայինների» ներկայիս դիրքորոշումն այսպիսին է. «Այս պահին մեր մարզիչը Անչելոտին է։ Ինչ կլինի հետո՝ կտեսնենք»։
Բանն այն է, որ «Մադրիդում» հավատում են Լա Լիգայում հաղթելու հնարավորությանը։ Ակումբում կարծում են, որ «Բարսելոնայի» մեկ սայթաքումը կարող է ամեն ինչ փոխել, առավել ևս՝ դեռ կա ուղիղ հանդիպում «Մոնժուիկում»։ Այդպիսի զարգացումը կբերի նրան, որ Անչելոտին կմնա իր պաշտոնում։
Եթե «Ռեալ Մադրիդը» չեմպիոն չդառնա, գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ալոնսոն է։ Կլոպի շանսերը քիչ են։ Կարծում եմ՝ եթե ակումբը մարզիչ փոխի, Ալոնսոն կունենա 80% շանս, իսկ Կլոպը՝ 20%։
Ի դեպ, չնայած մամուլի հրապարակումներին, Արբելոան չի դառնա Ալոնսոյի օգնականը «Ռեալում»։