Լա Լիգայի ընթացիկ խաղարկության ավարտին մնացել է 4 տուր։ Առաջիկա տուրում «Ռեալի» մրցակիցը առաջատար «Բարսելոնան» է, որը գերազանցում է «Սերուցքայիններին» 4 միավորով։
Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել սպասվող «Կլասիկոյի» վերաբերյալ։
«Դա շատ կարևոր խաղ է լինելու՝ վճռորոշ, կամ գրեթե վճռորոշ։ Մեր հաղթանակը կարող է շատ մեծ քայլ լինել, բայց Լա Լիգան այս պահին «Բարսայի» ձեռքերում է։ Մենք կպայքարենք։
Սևիլիայում կայացած եզրափակիչը բավական մրցակցային ստացվեց։ Մենք կարիք չունենք շատ բաներ հնարելու։ Պետք է խաղին լուրջ մոտենանք։ Մտադիր ենք հանդես գալ մաքսիմալ վստահ». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am