Կարլո Անչելոտին համաձայնեցրել է հեռանալու պայմանները։
Նշվում է, որ իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
The Athletic-ի փոխանցմամբ, Անչելոտին արդեն իսկ համաձայնության է հասել «Ռեալի» հետ։ Պաշտոնական հայտարարությունը կարող է լինել նաև մինչ մրցաշրջանի ավարտը։ Դա կարող է լինել նույնիսկ «Բարսելոնայի» դեմ խաղից անմիջապես հետո։
Նշվում է, որ առաջիկա օրերին Կարլոն պայմանագիր կկնքի Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Պլանավորվում է, որ նա իր առաջին հանդիպումները Բրազիլիայի հավաքականի ղեկին կանցկացնի հունիսին՝ Էկվադորի և Պարագվայի ընտրանիների դեմ։
Առաջիկայում «Ռեալն» էլ կորոշի, թե ով է գլխավորելու թիմը Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։ Թեկնածուների թվում են Խաբի Ալոնսոն, Սանտիագո Սոլարին, Ռաուլը և Ալվարո Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am