Հոդվածներ

Հայտնի է՝ որքան հավելավճար կստանա Տրենտը
06.05.2025
1794 0

Հայտնի են դարձել լրացուցիչ մանրամասներ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Marca-ն, պայմանագրի ստորագրման բոնուսը, որն «Արքայական ակումբը» պատրաստվում է վճարել «Լիվերպուլի» սանին, կարող է կազմել 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդն անվճար կլքի թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Պաշտպանի գործող պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» «Լիվերպուլին» առաջարկել է 500 հազար եվրո՝ խաղացողի պայմանագիրը վաղաժամ լուծարելու համար, որպեսզի նա կարողանա միանալ նոր ակումբին մինչև 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված