• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գյունդոգան. «Արդա Գյուլերը շատ նման է Օզիլին. Նրան մեծ ապագա է սպասվում»

Հոդվածներ

Գյունդոգան. «Արդա Գյուլերը շատ նման է Օզիլին. Նրան մեծ ապագա է սպասվում»
19.11.2023
1085 0

20-ամյա Արդա Գյուլերը ամռանը 20 մլն եվրոյի դիմաց «Ֆեներբախչեից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», սակայն վնասվածքների պատճառով մինչ օրս չի նշել իր նորամուտը հիմնական թիմի կազմում։

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը նրան համեմատել է Մեսուտ Օզիլի հետ։ 

«Արդա Գյուլերը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Մենք երբեմն նրա մասին խոսում ենք Ռյուդիգերի հետ։ Գյուլերի խաղը նրան նույնպես դուր է գալիս։

Այժմ նրա մոտ բարդ ժամանակահատված է։ Անընդհատ կրկնվող վնասվածքների նրան թույլ չեն տալիս խաղադաշտ վերադառնալ, բայց կարող եմ ասել, որ նա չափազանց տաղանդավոր է։ Նույնիսկ Մեսուտ Օզիլն է նրան մասին խոսել։ Եթե թուրքական ֆուտբոլում կա մեկը, ով նման է Օզիլին, ապա դա Արդան է։ Նրան մեծ ապագա է սպասվում». նշել է գերմանացի կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված