• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ձմռանը մտադիր է բաժանվել Ազարից, որպեսզի տեղ ազատեն Խվիչայի համար

Հոդվածներ

«Ռեալը» ձմռանը մտադիր է բաժանվել Ազարից, որպեսզի տեղ ազատեն Խվիչայի համար
12.11.2022
3062 0

Իսպանական մի շարք լրատվամիջոցների պմնդմամբ, Մադրիդի «Ռեալը» մտադիր է արդեն այս ձմռանը բաժանվել թիմի հարձակվող Էդեն Ազարից։ 

Բելգիացու տրանսֆերային իրավունքները պատրաստ է ձեռք բերել անգլիական «Նյուքասլը»։ 

«Արքայական» ակումբում ցանկանում է բաց թողնել Ազարին, որպեսզի տեղ ազատեն Խվիչա Կվարացխելիայի համար, ով ընթացիկ մրցաշրջանում ուղղակի փայլում է «Նապոլիի» կազմում։ 

Հիշեցնենք, որ «Սերուցքայինները» հույսեր չեն կապում բելգիացու հետ, իսկ ահա ֆուտբոլիստը առայժմ որևէ ցանկություն չունի ակումբային գրանցումը փոխելու։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում Լա Լիգայում ստացել է ընդամենը 32 րոպե խաղաժամանակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված