«Ռեալը» մոտ է Բրահիմ Դիասի հետ գործող պայմանագրի ժամկետի երկարացմանը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, կողմերը շուրջ երկու շաբաթ տևած բանակցությունների արդյունքում արդեն շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով և կգործի մինչ 2030 թվականը։
Բրահիմ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։ Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը Լա լիգայում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am