• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ատլետիկոյի» դեմ խաղում մենք միայն հաղթանակի մասին ենք մտածելու»

Հոդվածներ

Անչելոտի. «Ատլետիկոյի» դեմ խաղում մենք միայն հաղթանակի մասին ենք մտածելու»
17.09.2022
1558 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

 «Բենզեման չի մասնակցի վաղվա խաղին»։

 «Լավ հանդիպում է սպասվում, երկու թիմերի խաղամարդակն էլ շատ բարձր է։ Վաղվա հանդիպումը շատ կարևոր է երկու թիմերի համար՝ մրցակցային տեսանկյունից»։ 

 «Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին շատ բան չգիտեմ ու չեմ կարող ոչինչ ասել»։

«Սիմոնեի հարաբերություններն ակումբի հետ շատ լավ են, այդ պատճառով էլ նա այդքան հաջողակ է»։ 

«Միլիտաոն պատրաստ է խաղալուն, բայց չգիտեմ՝ արդյոք նա խաղը կսկսի մեկնարկային րոպեներից»

«Վինիսիուսի հետ եղած երեկվա միջադեպը ոչ մի կերպ նրա վրա ազդեցություն չի ունենում։ Մենք թիմի հետ այդ մասին չենք խոսել։ Ես նրա հայրը կամ եղբայրը չեմ, որ խորհուրդներ տամ։ Ես նրա մարզիչն եմ։ Նա ֆուտբոլ է խաղում և երջանիկ է»։

«Ես չեմ անհանգստանում, թե ինչ կարող է պատահել վաղը։ Մրցակիցն ուժեղ է, բայց մենք միայն հաղթանակի մասին ենք մտածելու։

«Ուրախ եմ, որ Ասենսիոն հրավիրվել է ազգային հավաքական, նա որակյալ ֆուտբոլիստ է և Էնրիկեն գիտի այդ մասին»։

«Մենք գոլեր ենք խփում հիմնականում երկրորդ կեսում, քանի որ օգտագործում ենք հոգնեցնելու մարտավարությունը։ Մենք օգտագործում ենք այն ժամանակ, երբ մրցակցին թվում է, թե մենք արդեն ուժասպառ ենք»։


Ամենակարդացված