Հոդվածներ

Վինիսիուս. «Կշարունակեմ հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում»
21.06.2022
1760 0

Վինիսիուս Ջունիորը չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ 

«Ես կշարունակեմ հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում։ Ամեն բան դեռ նոր է սկսվում։ Ես դեռ շատ տիտղոսներ պետք է հաղթեմ այստեղ։ Հուսով եմ, որ կարիերայիս ավարտին շատ տիտղոսներ կունենամ։ 

Իմ տեղափոխումից ի վեր այժմ «Ռեալում» ամենահամախմբված ժամանակահատվածն է։ Այս տարի մենք բոլորս ինչ որ նոր բան զգացինք՝ տոնելով թիմի հաջողությունները։ Մենք լավ երիտասարդներ ունենք՝ Ռոդրիգոն, Կամավինգան, Միլիտաոն։ Բոլորը դուր են գալիս միմյանց և դա շատ կարևոր է». նշել է Վինիսիուսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ, որը նախատեսված կլինի մինչ 2027 թվականը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված