Հոդվածներ

«Ռեալը» և «Ատլետիկոն» կպայքարեն Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի համար
05.11.2021
2576 0

Կարիմ Ադեյեմին գերմանական ֆուտբոլի նոր ծագող աստեղրից մեկն է։ «Բավարիայի» 19-ամյա սանը ներկա պահին հանդես է գալիս «Զալսբուրգի» կազմում, որտեղ իր ցուցադրած խաղով գրավել է մի շարք եվրոպական թոփ ակումբների ուշադրությունը։ 

SPORT1-ի փոխանցմամբ, նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Ատլետոիկոն»։  Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը արդեն հանդիպում է ունեցել թիմերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր հաճախորդի հետագա կարիերան։ 

Ադեյեմին անցկացրած 21 խաղերում դարձել է 14 գոլի հեղինակ։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված