• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը հերքել է «Բավարիան» գլխավորելու վերաբերյալ տարածված լուրերը

Հոդվածներ

Զիդանը հերքել է «Բավարիան» գլխավորելու վերաբերյալ տարածված լուրերը
06.05.2024
831 0

Զինեդին Զիդանը հաստատել է, որ չի գլխավորելու Մյունխենի «Բավարիան» և իր կարծիքը հայտնել «Ռեալի» դեմ սպասվող խաղի վերաբերյալ։

«Բարդ խաղ է լինելու, և հուսով եմ, որ «Ռեալը» կկարողանա հաղթել։ Ես չեմ պատրաստվում գլխավորել «Բավարիան»,  ուղղակի հետևելու եմ այդ հանդիպմանը». նշել է «Արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչը։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ գերմանական ակումբը ֆրանսիացուն դիտարկում է որպես Թոմաս Տուխելին փոխարինող։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված