Հոդվածներ

Cadena Ser. Կրոսը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ
21.06.2022
2658 0

Cadena Ser-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» առաջարկել է Կրոսին նոր պայմանագիր կնքել, սակայն գերմանացին մերժել է այն։ 

Ֆուտբոլիստը ցանկանում է սպասել մինչ հաջորդ տարի, որպեսզի հասկանա, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվելու, և թե ինչ դեր է ունենալու թիմում։ 32-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում ուղղակի ժամանակ անցկացնել «Ռեալում»։ 

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ  2023 թվականը։ 

«Արքայական» ակումբում զարմացած են եղել Կրոսի այդ որոշումից, քանի որ հստակ հասկացրել են, որ հույսեր են կապում նրա հետ։ 

Հիշեցնենք, որ դեռ մայիսին Կրոսը հասկացնում էր կարիերան ավարտելու մտադրության մասին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված