«Ռիվեր Փլեյթի» երիտասարդ հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն մամուլի հետ զրույցում խոսել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու որոշման մասին։
Արգենտինացին նշել է, որ մեծ դեր է խաղացել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ունեցած զրույցը։
«Ռեալում» խաղալն իմ երազանքն է։ Այն աշխարհի ամենամեծ ակումբն է, դա թիմ է, որն ամենաշատ հաղթանակներն է տարել Եվրոպայում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ այնտեղ։ Ինձ պետք է փոխել կյանքս, որպեսզի կարողանամ խաղալ այնտեղ, սա պետք չէ նույնիսկ ասել՝ բոլորը գիտեն՝ ինչ է նշանակում «Ռեալում» լինելը։
Խաբիի շփման ձևն ուղղակի անհավատալի էր։ Ես անչափ շնորհակալ եմ։ Այդ զրույցը հսկայական ազդեցություն ունեցավ ինձ վրա, որովհետև այն փաստը, որ մարզիչը քեզ ցանկանում է իր թիմում, մեծ վստահություն է ֆուտբոլիստի համար, հատկապես երբ նա լքում է «Ռիվեր Փլեյթի» պես մեծ ակումբ։ Դա հեշտ չէ։ Նրա խոսքերը իսկապես մոտիվացրին ինձ այս քայլը կատարելու համար», – Մաստանտուոնոյի խոսքերը փոխանցում է AS-ը։
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը 17-ամյա Մաստանտուոնոյի համար վճարել է 45 միլիոն եվրո։ Արգենտինացին այս մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։