Հոդվածներ

«Ռեալը» և «Մոնակոն» համաձայնեցրել են Չուամենիի տրանսֆերը
09.06.2022
2354 0

Օրելիեն Չուամենին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը և «Մոնակոն» արդեն իսկ ձևակերպել են բոլոր փասթաթղթերը։  Ֆուտբոլիստը վերջնական բուժզննումը կանցնի Ազգերի լիգայի Ֆրանսիա-Խորվաթիա խաղից անմիջապես հետո։ Այդ հանդիպումը կայանալու է հունիսի 13-ին։ 

22-ամյա ֆուտբոլիստին մնում է միայն ստորագրել պայմանագիրը։ 

Նշվում է, որ Չուամենիի տրանսֆերը «Սերուցքայինների» համար կարժենա մոտ 116 մլն եվրո։  Այդ գումարի մեջ ներառված կլինեն նաև բոնուսները։ 

2021/22 մրցաշրջանում Չուամենին «Մոնակոյի» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված