Հոդվածներ

Ռամոսը առաջարկներ ունի «ՊՍԺ»-ից և «Յուվենթուսից»
13.10.2020
2184 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 

El Chiringuito-ի պնդմամբ, Մադրիդի «Ռեալի» և ֆուտբոլիստի միջև նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները տեղից չեն շարժվում։  Կողմերը դեռ ոչ մի անգամ համաձայնության չեն հասել։ Նշվում է նաև, որ Ռամոսը իր կարեիրայի շարունակության վերաբերյալ որոշումը կկայացնի մինչ հունվարի 1-ը։ 

Բանն այն է, որ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, ուստի հունվարից նա կարող է բանակցել այլ ակումբների հետ։  

Նշվում է, որ պաշտպանը առաջարկներ ունի «ՊՍԺ»-ից և «Յուվենթուսից»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված