Հոդվածներ

Անչելոտի․ «200 հաղթանակ «Ռեալի» ղեկի՞ն, դա բավարար չէ»
16.03.2024
1566 0

Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4–2 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«200 հաղթանակ «Ռեալի» ղեկի՞ն։ Ես շատ հպարտ եմ և ուրախ այս ցուցանիշի համար, սակայն ավելի ուրախ եմ այսօրվա հաղթանակի կապակցությամբ։ Մենք լավ խաղացինք, երեք կարևոր միավոր վաստակեցին և վստահ մոտենում ենք միջազգային դադարին։ 200 հաղթանակը բավարար չէ, պետք է գնալ 201–րդի հետևից»։

«Այսօր Վինիսիուսը կարող էր 4 գոլ խփել, սակայն 2 անգամ աչքի ընկավ։ Նա անհավանական էր, մեզ պետք են նման ֆուտբոլիստներ։ Նա պետք է ավելի լավ վերահսկի իր էմոցիաները՝ դեղին քարտերից խուսափելու համար։ Նա կարող է և պետք է կատարելագործվի այս առումով, քանի որ նա շատ համեստ, խելացի և լուրջ տղա է»։

«Լունի՞նը, մենք գիտենք, որ հիանալի դարպասապահ ունենք և նրա հետ կարող ենք մեզ անվտանգ զգալ։ Կուրտուայի վերադա՞րձը, տեսնենք՝ երբ դա տեղի կունենա, սակայն մենք չենք շտապում»։

«Բրահիմը հրաշալի ֆուտբոլիստ է և հարձակման գծում կարող է խաղալ բոլոր դիրքերում։ Նա սովորել է Վինիսիուսի հետ խաղալուն։ Բրահիմի գլխավոր խաղաքարտը արագացումներն են, որոնք դժվարացնում են մրցակցի խնդիրը և մեզ բազում հնարավորություններ են ընձեռում»։

«Գյուլերի հարվածը դաշտի կենտրոնի՞ց, դե․․․ (ծիծաղում է), միայն այդքան տաղանդավոր ֆուտբոլիստը կարող էր այդ հնարավորությունը տեսնել։ Կարևոր չէ, որ չստացվեց, մեզ համար դա գոլին համարժեք էր»։


Ամենակարդացված