Հոդվածներ

Մենդին պատրաստ է մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին
14.02.2022
2226 0

Marca-ի փոխանցմամբ, Ֆերլան Մենդին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել վաղը կայանալիք «ՊՍԺ»-ի դեմ հանդիպմանը։  

Ֆրանսիացին պատրաստ է եղել խաղադաշտ դուրս գալ նաև «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում, սակայն մարզչական անձնակազմը որոշել է ռիսկի չդիմել։ 

Հիշեցնենք, որ Մենդին վնասվածքի պատճառով բաց է թողել «Սերուցքայինների» վերջին երեք հանդիպումները։  Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված