Հոդվածներ

Հակիմի. «Ռեալը» պետք է հարգի մեզ»
14.02.2022
3403 0

«ՊՍԺ»-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին Marca-ի հետ զրույցի ընթացքում խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ 

«Ռեալը» պետք է հարգի մեզ, քանի որ հավասար պայքար է լինելու։ Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն՝ Վինիսիուսը, Բենզեման, Մոդրիչը, Կազեմիրոն, Կրոսը։

Նրանք լավ կազմ ունեն, և երբեք պետք չէ թերագնահատել «Ռեալին»։ Մենք նույնպես պետք է հարգանք ցուցաբերենք». նշել է Հակիմին։ 

Հիշեցնենք, որ Հակիմին ժամանակին հանդես է եկել «Ռեալի» կազմում, և նրա համար առաջիկա դիմակայությունը բավական կարևոր է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված