Հոդվածներ

The Athletic. Ֆեդե Վալվերդեն հայտնվել է «մարտավարական ծուղակում»
21.09.2025
243 0

Չնայած այն հանգամանքին, որ ուրուգվայցին «Ռեալի» անփոխարինելի ֆուտբոլիստ է, այնուամենայնիվ, նա իրեն չափազանց համեստ է դրսևում։

Կիսապաշտպանը տակտիկապես սահմանափակվել է Խաբի Ալոնսոյի համակարգում։ Մասնավորապես, հիմա թիմն այնքան էլ շատ կարիք չունի Վալվերդեի ունիվերսալիզմին և աշխատունակությանը։

Ամենայն հավանականությամբ, թիմի փոխավագն իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում նոր մարզչի գլխավորությամբ։ Կիսապաշտպանը կատարում է Ալոնսոյի հրահանգները, սակայն իրեն զգում է «մարտավարական ծուղակում»։

Բելինգեմի և Կամավինգայի վերադարձից հետո «Ռեալի» միջին գծում մրցակցությունն էլ ավելի կսրվի, ինչը Վալվերդեի դիրքը կասկածի տակ կդնի․ խաղալ կիսապաշտպանության աջ եզրում, թե լինել երկրորդ հենակետային կիսապաշտպան (ինչը հիմա նա հանդիսանում է):

Այսպես թե այնպես, Ֆեդերիկո Վալվերդեի ահռելի պոտենցիալը 100 տոկոսով օգտագործելը դեռևս լրջագույն խնդիր է Ալոնսոյի համար։


Ամենակարդացված