Հոդվածներ

Օրելյեն Չուամենին կարողացավ լուծում տալ այդ հարցին
15.04.2024
1163 0

Օրելյեն Չուամենին շքեղ հանդիպում անցկացրեց «Սոն Մոնշում»՝ աչքի ընկնելով խաղում և հեղինակելով հիանալի գոլ, որը շատ կարևոր էր Լա լիգայի չեմպիոնական պայքարում։

Ֆրանսիացին առաջին անգամը չէ, որ փայլում է նմանատիպ խաղերում և որ ամենակարևորն է՝ մեծ պայքարներում։ Նրա գոլը նաև կարևոր 3 միավոր ապահովեց «Լաս Պալմասի» դեմ խաղում։

Ֆրանսիացու երկու գոլերը 6 միավոր են ապահովել «Ռեալին» և հիմա «Արքայական ակումբը» 8 միավոր է գերազանցում «Բարսելոնային»՝չեմպիոնական մրցավազքում։ 

«Մալյորկայի» դեմ խաղում Չուամենին ցույց տվեց իր տաղանդը և վերադարձրեց այն դերը, որը նրանից պահանջվում է։ Հնարավոր է՝ նոր սերնդից՝ ի դեմս Բելինգեմի Վալվերդեի, Կամավինգայի, Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի նա ավելի քիչ է գնահատվում։

Օրելյենը այդքան շատ չի հայտնվում ուշադրության կենտրոնում, սակայն նրա մրցաշրջանը հրաշալի էր։ «Մալյորկայի» դեմ խաղի վերջում Չուամենին խոստովանեց, որ պետք է ավելի ճարպիկ գտնվի, երբ բանը հասնում է եզրափակիչ հարվածներին։

Ես գիտեմ, որ կարող եմ ավելի շատ գոլ խփել։ Ես շատ եմ աշխատում մարզումներին և «Մալյորկայի» դեմ խաղում կարողացա աչքի ընկնել։ Ես շատ երջանիկ եմ և պետք է նույն կերպ շարունակեմ»,– ասել է նա՝ RMTV–ի եթերում։

Իր աշխատանքից և գոլային ներդումից բացի, նա Անչելոտիին մեծ ծառայություն է մատուցել՝ լուծելով այն հարցը, որը «Ռեալը» զգում է և շարունակում է զգալ կենտրոնական պաշտպանական գծում։ Մարզիչն ի դեմս Չուամենիի գտել է երաշխավորված կենտրոնական պաշտպանի, երբ դրա կարիքը կա։

Կենտրոնական պաշտպան Չուամենին մրցաշրջանի մեծ բացահայտում էր։ Նա լուծեց ոչ միայն մարզական, այլ նաև տնտեսական հարցը, քանի որ նրա շնորհիվ թիմը դուրս չեկավ շուկա, որպեսզի լուծի այդ հարցը Միլիտաոյի և Ալաբայի վնասվածքներից հետո։

Չուամենին 8 անգամ խաղաղցել է կենտրոնական պաշտպանի դիրքում և դրանցից 4–ում փայլել այդ դիրքում։ Կարվախալի, Ռյուդիգերի և Մենդիի հետ միասին նա խաղացել է պաշտպանությունում «Օսասունայի» (տնային), «Վալենսիայի» (արտագնա) և «Սիթիի» (տնային) դեմ խաղերում։ Նա նաև այդ դիրքում էր «Մալյորկայի» (տնային), «Ժիրոնայի» (տնային), «Լայպցիգի» (արտագնա) և «Ռայոյի» (արտագնա) դեմ խաղերում։ «Ռեալի» վիճակագրությունն այս խաղերում՝ 5 հաղթանակ և 3 ոչ–ոքի։


Ամենակարդացված