• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո․ «Այդ երկուսը վաղը կարող են ընդգրկվել մեկնարկային կազմում»

Հոդվածներ

Ալոնսո․ «Այդ երկուսը վաղը կարող են ընդգրկվել մեկնարկային կազմում»
22.09.2025
1490 0

Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Լևանտեին» (23.09.2025, 23:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղյա մամուլի ասուլիսը։

«Յուրաքանչյուր արտագնա խաղ բարդ է։ «Լևանտեն» լավ մարզավիճակում է, ուստի հաղթելու համար մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները։ Մենք ցանկանում ենք հավաքել հնարավորինս շատ միավոր, դրա համար էլ պետք է հնարավորինս շատ հաղթանակներ տանենք։

Խաղի ուշ մեկնա՞րկ։ Մենք խաղալու ենք 23։30-ին (Երևանի ժամանակով)՝ ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ։ ՉԼ-ի խաղերն էլ նույն ժամին են սկսվում։ Այստեղ խոսելու բան չկա»։

«Ոսկե գնդա՞կը»։ Դա իմ գործը չէ, ես չեմ քվեարկում։ Կտեսնենք՝ ով կհաղթի, բայց ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա»։

«Վինիսիուսի արձագանքը «Էսպանյոլի» հետ խաղում փոխարինման ժամանա՞կ։ Ես էլ եմ ֆուտբոլիստ եղել, ուստի գիտեմ այն զգացումները, որ ունենում է փոխարինվող ֆուտբոլիստը։ Այդ պատճառով էլ դրանից մեծ խնդիր չեմ սարքում։

Ինչ պետք է անի Վինիսիուսը՝ ավելի հաճախ խաղալու համա՞ր։ Ես շատ գոհ եմ նրանից։ Նա պետք է շարունակի լինել մեզ համար կարևոր ֆուտբոլիստ։

Բայց մեր բոլոր ֆուտբոլիստները երջանիկ են, բոլորը գոհ են։ Դա է մեր ոգին, բոլորը ամեն ինչ հասկանում են»։

«Իմ նախընտրած հարձակման եռյա՞կը։ Դժվար է պատասխանել (ծիծաղում է)։ Մեզ անհրաժեշտ են թիմում առկա բոլոր ֆուտբոլիստները»։

«Բելինգեմը և Կամավինգան վաղը կարող են դուրս գալ մեկնարկային կազմում։ Նրանք հիմա լավ մարզավիճակում են։

Կամավինգան մեծ ներուժ ունի։ Նա արդեն շատ բաների է հասել, թեև դեռ երիտասարդ է։ Դինամիկ կիսապաշտպան է՝ բազմաթիվ լավ որակներով։ Ֆուտբոլիստ, որը կարող է տարբերություն ստեղծել»։

«Կարերա՞ս։ Ես ի սկզբանե լավատես էի նրա հանդեպ, բայց նրա բնավորությունն ու մարտական ոգին ինձ հաճելիորեն զարմացրին։ Նա գրեթե չի սխալվում։ Անսպասելի էր, որ նա այդքան արագ կսկսի նման մակարդակով խաղալ»։

«Ինչու Կարերասը, Չուամենին և Մբապեն չեն խաղում առանց ռոտացիայի՞, որովհետև նրանք շատ լավ են։ Դա նույնպես տեղի կունենա, բայց մի հարցրեք՝ երբ»։


Ամենակարդացված