• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» այլընտրանքային տարբերակ ունի, եթե չհաջողվի պայմանագիր կնքել Մբապեի կամ Հալանդի հետ

Հոդվածներ

«Ռեալն» այլընտրանքային տարբերակ ունի, եթե չհաջողվի պայմանագիր կնքել Մբապեի կամ Հալանդի հետ
24.03.2021
2877 0

«Ռեալը» դիտարկում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու տարբերակը:  

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, գործարքն առավել հավանական կդառնա, եթե մադրիդցիներին չհաջողվի համաձայնության գալ Կիլիան Մբապեի կամ Էրլինգ Հալանդի հետ:

Անգլիացու հետ բանակցություններում առավելություն է լինելու այն, որ միջնորդներ չեն խառնվելու, ու «Ռեալի» ղեկավարութունը պետք է բանակցի նրա եղբոր՝ Չարլիի հետ: Այս պայմաններում գործարքը համեմատաբար էժան կլինի:

«Սերուցքայինները» գործարքում կարող են ներառել նաև Գարեթ Բեյլին:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Քեյնն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված